«Հասանելի յուրաքանչյուր հայի, որտեղ էլ նա լինի ». ՄԱՆԻՏՈՒՆ

Մատչելի փոխանցումներ, արագ սպասարկում, առանց ավելորդ ձգձգումների ու գլխացավանքների գործարք. հենց այս պարզ բանաձևով էլ «ՄԱՆԻՏՈՒՆ» դրամական փոխանցումների կազմակերպությունը շուրջ 10 տարի է, ինչ սպասարկում է իրեն դիմած ցանկացած հաճախորդի:

Նրանց գոհացնելու համար կազմակերպությունն առաջին հերթին կազմակերպում է  երկկողմանի զրույցներ՝ լսում հաճախորդների ցանկությունները, հասկանում կարիքներն ու անհրաժեշտությունները: Որից հետո միայն ընկերությունը լսողի դերից, անցնում է նաև տեղեկատվություն տրամադրողի ու ծառայություններ մատուցողի: Այսքանով չի ընդհատվում հաճախորդի հետ կապը. խոշորացույցի տակ հավաքվում ու վերլուծության է ենթարկվում ցանկացած արձագանք՝ անկախ դրա բովանդակությունից:

Կարճ ասած՝ «ՄԱՆԻՏՈՒՆ»-ը, ձեռքը զարկերակին,  առաջարկում է այն, ինչ հաճախորդն է փնտրում:

Այցելուի մասնակցությունը գործարքի կնքման ժամանակ հնարավորինս պարզեցված է. եթե մեկ այլ տեղ նրանց լրացնել են տալիս տասնյակ թղթեր, ապա այստեղ նույն ծառայությունները մատուցվում են առանց բարդացնելու ու առանց հերթերի՝ պարզ և մատչելի:

Նշենք, որ ընկերությունը  շարունակաբար աջակցում է բարեգործական տարբեր նախաձեռնությունների ՝ սեփական լուման ներդնելու և հայրենիքին օգտակար լինելու համար: Անվճար փոխանցումներ իրականցնելուց բացի, «ՄԱՆԻՏՈՒՆ»-ն էլ իր հերթին է կազմակերպում նվիրատվություններ ու նմանատիպ  այլ բարեգործական միջոցառումներ:

Այս ընկերությունը հասանելի է այնտեղ, որտեղ կան հայեր: Առաջիկայում նախատեսում է ընդլայնել ծառայությունները դեպի եվրոպական և ասիական երկրներ: Նոր գործընկերային պայմանագրոր կստորագրի Հայաստանի և արտասահմանյան  մի շարք բանկերի հետ նպատակով`լինել հասանելի յուրաքանչյուր հայի համար, որտեղ էլ նա լինի:

Հիշեցնենք, որ ընկերությունը հիմնադրվել է Լաս Վեգասում, Նևադայում 2006 թվականին, այնուհետև՝ 2010 թվականին, գործունեությունն ընդլայնել է դեպի Կալիֆոռնիա:

LosArmNews.com