ԱԶԲ. Կանխատեսվում է Հայաստանի տնտեսական աճի նվազում

Հայաստանում աշխարհաքաղաքական զարգացումները մեծ անորոշության մեջ են թողնում տնտեսական հեռանկարները և ներկայացնում աճի տեմպերի նվազեցման լուրջ ռիսկեր։ Ասված է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից այսօր հրապարակված 2022 թվականի Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցում։

Ըստ աղբյուրի, բացառելով Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներից եկող հավելյալ կողմնակի ազդեցությունները՝ կանխատեսվում է Հայաստանի տնտեսական աճի նվազում 2021 թվականի 5.7%-ից՝ մինչև 2.8%-ի 2022 թվականին։

Սպասվում է, որ տնտեսական ցնցումների ազդեցության թուլացման արդյունքում 2023 թվականին կրկին կարձանագրվի աճ, որը կկազմի 3.8%։ Սպասվում է բոլոր հիմնական ոլորտների չափավոր ընդլայնում։

Կանխատեսվում է 2022 թվականին գյուղատնտեսության ոլորտի աճ 2.5%-ով։ Միևնույն ժամանակ, ըստ կանխատեսումների 2022 թվականին գնաճի տեմպերը ավելանան՝ կազմելով առնվազն 9%, պայմանավորված համաշխարհային գների և կոմունալ ծառայությունների սակագների բարձրացումով, ինչից հետո՝ 2023 թվականին կնվազեն՝ 2023 թվականին կազմելով 7.5%։