Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2021»-ում

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում անցկացվող «Մանկական Եվրատեսիլ 2021» երգի միջազգային մրցույթում հաղթեց Հայաստանը՝ 224 միավորով։ Երկրորդ տեղում Ֆրանսիան է, երրորդ տեղում՝ Լեհաստանը։

Մրցույթին մասնակցում էր 19 երկիր։ Հայաստանի պատվիրակ Մալենան «Քամի, քամի» երգով ելույթ ունեցավ 9-րդ համարի ներքո: «Քամի-քամի» երգը օրեր շարունակ գլխավորել է մրցույթի պաշտոնական կայքի առցանց քվեարկությունը: