Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է Հրաչյա Թաշչյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հրաչյա Թաշչյանին աշխատանքից ազատելու մասին։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

Հրաչյա Թաշչյանին ազատել վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի (06-2-Ղ1-1) պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Հրաչյա Թաշչյանը 2020 թ. հուլիսի 8-ից վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։ Նա նոյեմբերի 26-ին Նիկոլ Փաշինյանի հետ Սոչի էր մեկնել։

Ավելի վաղ  հայտնել էր, որ  ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանն անդրադառնալով Ադրբեջանի հետ խորհրդապահական բանակցությունների թեմային՝ հայտարարել էր, որ իրենից բացի եղել է ևս մեկ պաշտոնյա, որ մասնակցել է այդ բանակցություններին, որոնք տեղի էին ունենում 2018-2019 թվականներին: Վանեցյանը, սակայն, չէր նշել երկրորդ պաշտոնյայի անունը:

«ԱՆԻ» կենտրոնի վստահելի տեղեկությունների համաձայն՝ երկրորդ պաշտոնյան Հրաչյա Թաշչյանն է եղել: