Մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող դի՝ գլխի շրջանում մահացու վիրավորումով. ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված մարտական հենակետում նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Ռոմանի Ավետիսյանի (ծնվ. 2001թ.) դին՝ գլխի շրջանում մահացու հրազենային վիրավորմամբ։ Այս մասին տեղեկանում ենք  ՀՀ ՊՆ հաղորդագրությունից:

Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Ավետիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին