Լարված իրավիճակ՝ Արարատի մարզում. 30-ամյա երիտասարդի սպանությունից հետո հրկիզել են սպանություն կատարողի տունը

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 12:15-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայոթյան 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալար գյուղի Գրիբոյեդով փողոցի տներից մեկում հրդեհ է։

Կայքը հայտնում է, որ, ըստ նախնական տեղեկությունների, նշված տունը անհայտ անձը կամ անձինք հրկիզել են, իսկ տունը պատկանում է նշված գյուղի բնակիչ՝ 20-ամյա Սերյոժա Սիմոնյանին, ով այսօր քննիչի որոշմամբ ձերբակալվել է համագյուղացուն՝ 30-ամյա Գևորգ Պետրոսյանին սպանելու կասկածանքով։

Այս պահին հրշեջները տեղում աշխատում են, սակայն իրավիճակը գյուղում լարված է։