Լույս է տեսել Աննա Զալինյանի «ՉԺԴ-ի և ՀՀ-ի պետական կառավարման առանձնահատկությունները» գիրքը

Ապրիլի 1-ին՝ “Արմենիա Մարիոթ” հյուրանոցում կայացավ տնտեսագիտության թեկնածու Աննա Զալինյանի «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման առանձնահատկությունները» երկրորդ մենագրության շնորհանդեսը: Հեղինակը՝ նաև չինարեն է դասավանդում է «ՔԵՄԲՐԻՋԻ» միջազգային դպրոցում և «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ընկերության «Ուսումնա-սպորտային համալիր» հիմնարկում: Մենագրությունն ունի առավելապես «չինակենտրոն» ուղղվածություն: Աննա Զալինյանի մեկնաբանությամբ, մենագրության նպատակն է ընթերցողին հնարավորինս խորությամբ ներկայացնել Չինաստանի պետական կառավարման համակարգի առանձնահատկությունները: Գրքում տրվել է ՉԺՀ և ՀՀ պետական կառավարման համակարգերի կազմակերպման կառուցակարգերի ու գործիքակազմի համեմատականը: Մեծ ուշադրություն է դարձվել հատկապես չինական մշակույթի և կառավարման մշակույթի առանձնահատկություններին՝ տարածաշրջանի մշակույթներիր վրա ունեցած ազդեցության համատեքստում: Շնորհանդեսին ելույթ ունեցան բնագավառի անվանի գիտանակններ և ոլորտի մասնագետներ: Մենագրության մասնագիտական խմբագիր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը շնորհանդեսին նշեց, որ Զալինյանի մենագրությունում կարևորվել են Չինաստանի պատմական և ժամանակակից կառավարման մշակույթի արտահայտչաձևերը: Շնորհանդեսին ընթերցվեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆան Յունի շնորհավորական ուղերձը գրքի հրատարակման կապակցությամբ: Դեսպանը հաջողված գնահատելով գրքի շնորհանեսը ուղերձում, ի թիվս այլոց, վստահություն էր հայտնում, որ Աննա Զալինյանի անխոնջ գիտական գործունեության արդյունքում կնպաստի Չին-Հայակական կապերի հետագա ամրապնդմանը:

Շնորհանդեսին ներկա էր նաև 2020 թվականի պատերազմի նահատակների՝ հերոսացած մեր տղաների հավաքական կերպարներից մեկի՝ հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի ընտանիքը: Մինչ շնորհանդեսը սկսելն՝ ի հավերժացում պատերազմի նահատակների՝ հեղինակի ընտանիքի կողմից հերոսի ընտանիքին նվիրվեց ֆոտոլրագրող Սիփան Գյուլումյանի՝ աշխարհի տարբեր ծայրամասերում արդեն հայտնի նկարի խճաքարերով հավաքված տարբերակը: Այդ ձեռքի աշխատանքը, որը բաղկացած էր 159.600 հատիկներից, պատրաստել էր հինգ ամիսների ընթացքում Աննա Զալինյանի հայրը: