«Հաջորդ տարի մեզ ֆենոմենալ տարի է սպասվում»․ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի պատճառով տնտեսական անկումից հետո երկիրը մտնում է «մեծությանն անցման» փուլ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով տնտեսական անկումից հետո երկիրը մտնում է «մեծությանն անցման» փուլ: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է Սպիտակ տանը հանրապետական օրենսդիրների հետ հանդիպման ժամանակ, գրում է Fox news-ը։

«Մենք մտնում ենք անցումային շրջան։ Ես դա կոչում եմ մեծությանն անցում։ Դա կլինի անցում մեծությանը, քանի որ մենք պատրաստվում ենք շատ արագ գործել։ Հաջորդ տարի մեզ ֆենոմենալ տարի է սպասվում»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ հաջորդ տարի մեծ պահանջարկ կլինի, և դա հնարավորություն կընձեռի տնտեսության պատմական աճի համար։

Ամերիկացի առաջնորդը վստահ է, որ երրորդ եռամսյակում կլինի անցումը, որը «շատ հետաքրքիր թվեր կարձանագրի», իսկ չորրորդ եռամսյակը «շատ լավ կամ նույնիսկ ավելի լավ կլինի»:

Tert.am