Եթե գլխավոր քարտուղար նշանակվի առանց Հայաստանի կարծիքի՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի․ Փաշինյան

Եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը լուծվի առանց Հայաստանի կարծիքը հաշվի առնելու՝ կնշանակի, որ ՀԱՊԿ գոյություն չունի.

«Ոնց կարող է այդպիսի բան լինել», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Խնդիրը հետևյալն է՝ մենք կարծում ենք, որ ժամկետը մերն է, մեր գործընկերները համաձայն չեն սրա հետ, որովհետև ասում են, որ դա կարգավորված չի ու մեկնաբանության տեղ կա։ Մենք ասում ենք՝ եկեք նոր գլխավոր քարտուղար նշանակելուց առաջ կանոնանադրության մեջ հստակություն մտցնենք, եթե ինչ-ինչ պատճառներով կազմակերպության գլխավոր քարտուղարի ժամկետը կիսատ է մնում, իմանանք, թե կիսատ մնալու դեպքում ոնց է կանոնակարգվելու հարցը։ Ու այս կետի վրա մենք եկել ենք համաձայնության, որ պետք  է հստակ կանոնակարգել։ Շատ ապոկալիպտիկ գնահատականներ էին հնչում, թե վա՜յ էս ի՞նչ եղավ, ո՞նց՝ ոչ մի բան էլ չեղավ, իսկ ի՞նչ եղավ որ։ Մենք ասում էինք, որ օրենքի առաջ բոլորը հավասար են ու ապացուցեցինք՝ օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են», – ասաց ՀՀ վարչապետը։