Երգչուհի Լեդի Գագայի հոլովակը Instagram-ում ռեկորդ է սահմանել, մեկ ամսում մեկ միլիարդ դիտում հավաքելով:
Տեսահոլովակում երգչուհին ցուցադրում է իր երաժշտական դաջվածքը, որտեղ երաժշտական լեզվով գրված է Gaga:
Դաջվածքը Գագան արել է Սբ.Վալենտինի օրվա կապակցությամբ: Երգչուհու խոստովանությամբ դաջվածքի ստեղծման գործընթացը հեշտ չի եղել: Սկզբում, դաջվածքի վարպետի հետ նույնիսկ մոռացել են նոտագրության հինգերորդ գծը, բայց հետո շտկել են իրավիճակը: