Ամեն օր քաղաքացիների տարբեր շերտեր բողոքի ակցիաներ են անում Կառավարության շենքի մոտ: Քանի որ նրանք տարբեր շերտեր են ու տարբեր օրերի են խնդիրների առաջ կանգնում, ապա նրանց ցույցերն էլ տարբեր օրերի են լինում ու ոչ հուժկու: Այ, եթե ապրիլի 23-ը պետականորեն ընդունվի որպես Քաղաքացու օր, ապա այդ օրը քաղաքացիներն ինքնաբերաբար կհիշեն, որ պատահել է՝ միասնաբար բողոքելով հաջողության են հասել, ու նոր իշխանություններից բոլոր բողոքավորները կմիանան, հուժկու ցույցերով կհեղեղեն Հանրապետության հրապարակը:
Այնպես որ, նոր իշխանություններն, այդ նոր տոնը սահմանելով, փաստացի ռումբ կդնեն իրենց իսկ տակ….
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10219019802189933?notif_id=1552546795868586¬if_t=close_friend_activity&ref=notif