Մեր տեղեկություններով` երեկ գիշեր մեծ քանակությամբ ապօրինի զենք կամ մի ամբողջ զինանոց է հանձնվել ոստիկանություն։ Զեյթունի ոստիկանություն եկած կինը իրավապահներին է ներկայացրել ինքնաձիգներ, գնդացիր, հրացաններ, մի քանի տասնյակ նռնակ, տարբեր հրազենների փամփուշտներ։