Ամանորն ARTN հեռուստաընկերության հետ


2018 թվականի դեկտեմբերի 12-ին Veranda հանդիսությունների սրահում տեղի ունեցավ ARTN հեռուստաընկերության 2019 թվականի ամանորյա ծրագրի նկարահանումը:

LosArmNews.com կայքին հաջողվել է որոշ մանրամասներ պարզել միջոցառման վերաբերյալ: Ամանորյա ծրագրի պատրաստումը վստահվել էր արդեն իսկ մի շարք մեծ ծրագրեր իրականացրած և լավագույնի համբավ ձեռք բերած Grand Party Production-ին: Ինչպես իր նախորդ նախագծերում այնպես էլ այս անգամ Grand Party -ին պահպանել է իր ուրույն ձեռագիրը և Հայաստան Սփյուռք միասնությանն ուղղված իր քաղաքականությունը:

Սրա լավագույն ապացույցն այն է, որ միջոցառումն իրենց ներկայությամբ պատվել են ՀՀ Գլխավոր Հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ինչպես նաև Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամներ՝ Արա Նաջարյանը և Վարդան Կարապետյանը: Ներկա են եղել նաև համայնքի այլ  ներկայացուցիչներ, բարերարներ, բիզնեսմեններ, մշակութային և հասարակական գործիչներ: Երեկոյի գեղարվեստական մասն ապահովել են Ամերիկահայ մշակութային գործիչներ, սիրված և ճանաչված արտիստներ, ինչպես նաև լավագույն պարային համույթները:

Կազմակերպիչներն իրենց խոսքում շնորհակալություն հայտնեցին Veranda հանդիսությունների սրահի տնօրինությանը՝ սրահը տրամադրելու, ինչպես նաև բարեխիղճ և պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Սրահի ձևավորումը վստահվել էր La Papilion by Naz ընկերությանը, որի մասնագետները հմտորեն ամանորյա շունչ էին հաղորդել հանդիսասրահին, իսկ ամանորյա սեղանները զարդարված էին ՄԱՊ գինու և կոնյակի գործարանի խմիչքներով:

Ներկաների խոսքով կամզակերպիչները իրենց վրա զգացել են համայնքի բարձր աջակցությունը և գործընկերների ու հովանավորների պակաս չեն զգացել:

Իսկ Լոս Անջելեսի հայ հեռուստադիտողին մնում է միայն 2019-ի ամանորյա գիշերը անցկացնել ARTN հեռուստաընկերության հետ: