«Ինձ թվում էր՝ շուտով ինձ սպանելու են». Լիլիթ Հակոբյանը՝ հայ հայտնիների հետ անկեղծ զրույցների և էմոցիոնալ պահերի մասին.

Նա իր հարցերով կարողանում է անկեղծացնել բոլորին՝ թե շոու-բիզնեսի ամենապահանջված ներկայացուցիչներին, թե ամենասկանդալային քաղաքական գործիչներին: Ինքն էլ է խոստովանում՝ հաճախ այդ անկեղծությունը հուզում է ոչ միայն իր հայտնի հյուրերին, այլև հենց իրեն:

NEWS.am STYLE-ի զրուցակիցը ArmNews TV-ով հեռարձակվող CV հաղորդման լրագրող-հաղորդավարուհի Լիլիթ Հակոբյանն է. նա բացահայտում է բոլորին, մենք էլ փորձել ենք նույնն անել նրա հետ:)

Լիլիթ, չգիտես՝ ինչու, կարծրատիպ կա, որ լրագրողները պարտադիր պետք է լինենկռվարար, սարսափելի և սադրիչ:) Շատերին թվում է՝ դա է հաջողակ լրագրողիկերպարը, որը կարող է հասնել իր ցանկացած ինֆորմացիային, սակայն հետևելովքեզ՝ ճիշտ հակառակ կարծիքն ես ձևավորում: Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ է լրագրողներիմասին այդ միֆը ստեղծվել և որքանո՞վ է այն մոտ իրականությանը:

Ցավոք սրտի, սա իմ սիրելի մասնագիտության ամենաթույլ կողմերից մեկն է: Ավելի մեծ ցավով եմ նշում, որ երբեմն իմ որոշ գործընկերներին թվում է, թե լրագրող լինելը և ցանկացած հարց տալը նույնն է: Բացի դրանից, միշտ չէ, որ այդ հարցը տալիս երևում է լրագրողի պատրաստվածությունը և տեղեկատվության լիարժեք տիրապետումը: Ըստ այդմ էլ՝ հաճախ լրագրողի մասնագիտությունն ասոցացվում է սադրանքների և կռվարարության հետ: Ըստ իս՝ ցանկացած աշխատանք կատարելիս պարզապես պետք է մաքսիմալ տիրապետես դրան և չմոռանաս նաև էթիկական նորմերի մասին: Ես ամենևին դեմ չեմ սրությանը, սակայն դեմ եմ դրա վատ կիրառմանը: Ինչպես նաև որպես լրագրող՝ ես չեմ սիրում, որ ցանկացած մարդու, ով օրինակ՝ համացանցային տիրույթում մեկ-երկու գրառում է կատարել , որպես լրագրող են ներկայացնում ու մի բան էլ փնովում լրագրողներին: Չնայած այս ամենին՝ իհարկե, ունենք նաև շատ պրոֆեսիոնալ լրագրողներ, որոնց պատրաստվածությունը, մտքի թռիչքը, էթիկայի պահպանումը հիացնում է, բայց ամեն ինչից կռիվ սարքողներն էլ քիչ չեն: Նույնիսկ ես եմ նրանցից ոմանց հետ խնդիրներ ունեցել:

Լրագրող-հաղորդավարուհիները մեր եթերում քիչ են: Երբ հետևում եսհաղորդումների, քեզ համար կարևո՞ր է, որ տվյալ հաղորդավարն ունենա լրագրողիկրթություն:

Ես ստացել եմ լրագրողի կրթություն, ավարտել եմ ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի բակալավրիատը, ապա մագիստրատուրան, ինչի համար իսկապես շատ ուրախ եմ: Ավելին՝ ինձ այլ կրթությամբ չեմ էլ պատկերացնում, թեպետ պրակտիկ գիտելիքների առումով որոշակի խնդիրներ կային, բայց հրաշալի դասախոսական կազմը և ընդհանուր մթնոլորտն ամեն բան իր տեղն էին գցում: Իմ կարծիքով՝ մասնագիտական կրթությունը դիտվում է որպես հավելյալ բոնուս, սակայն ասել, որ դա առաջնային է, սխալ կլինի: Մեր օրերում հնարավոր է ինքնակրթությամբ բալանսավորել ամեն բան, համացանցն այդ հնարավորությունը տալիս է: Ըստ իս՝ ավելի կարևոր է, որ խոսակցական լեզվով ասած՝ մարդիկ քթածակով լինեն: Դրա փոխարեն պարզապես կուզեմ, որ հեռուստաեթերում հայտնվեն բանիմաց և կիրթ մարդիկ, ոչ թե նրանք, ովքեր պարզապես պետք է ոգևորվեն կադրում իրենց տեսնելիս և անգիր արած տեքստեր ասեն:

Հաղոդումներիդ ընթացքում հաճախ հյուրերիդ տալիս ես այնպիսի հարցեր, որոնցիցնրանք նախկինում խուսափում էին… Եղե՞լ են դեպքեր, երբ հյուրերդ չափից շատանկեղծացել են, սակայն հետագայում փոշմանել են այդ անկեղծության համար ևխնդրել հաղորդումից մոնտաժել այս կամ այն հատվածը: Տվյալ դեպքում ընդառաջո՞ւմ ես նրանց:

Հյուրերս ինձ հաճախ հարցնում են՝ արդյո՞ք ես մասնագիտությամբ հոգեբան եմ: Պետք է խոստովանեմ, որ իսկապես սիրում եմ լսել մարդկանց, շատ քիչ է լինում, որ թեկուզ կադրից դուրս ինձ որևէ մեկն ինչ-որ բան պատմի, և ես անուշադրության մատնեմ: Ըստ այդմ էլ, ուրախությամբ պետք է փաստեմ, որ զրուցակիցներս ինձ հետ հաճախ են անկեղծանում, քիչ չեն նաև արցունքները, երբեմն նրանց արցունքները փոխանցվում են նաև ինձ: CV-ի վերջին թողարկման նկարահանմանը քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն արտասվեց, մի պահ զգացի, որ իմ ձայնն էլ է դողում… Հանուն արդարության պետք է խոստովանեմ, որ այդ անկեղծությունից հետո, երբ ասում ենք, որ վերջ՝ նկարահանումն ավարտված է, լինում են նաև դեպքեր, երբ չեն հեռանում ու երկար վերլուծում են՝ արդյո՞ք սա պետք էր, թե ոչ: Վերջերս հայտնի երգչուհիներից մեկը նկարահանման ժամանակ ներողություն խնդրեց մեկ այլ երգչուհուց, ապա երկար խնդրեց, որ այդ հատվածը հեռացնեմ: Դերասաններից մեկն էլ իր կյանքի շատ ցավոտ թեմաների մասին խոսելուց հետո, որոնց մինչ այդ երբեք չէր անդրադարձել (իր խոսքով՝ նույնիսկ հարազատների մոտ), եթերից հետո չէր կարողանում խոսել, խնդրում էր եթեր չտալ: Ես ստիպված էի մերժել, միայն ասացի, որ հաղորդումն այնպես կվերնագրենք, որ շատերը չեն մտածի, թե դա ինչ տեսակ անկեղծ թողարկում է, հակառակ դեպքում՝ վստահեցնում եմ՝ այդ թողարկումը ժամանակակից լեզվով ասած՝ կցնցեր համացանցը: Նմանատիպ դեպքեր լինում են, երբեմն որոշ կտորներ հանում ենք, քանի որ անկեղծությունը երբեմն իսկապես ցավեցնում է… Դիտումները ներկայիս կյանքում մասսայականության կարևոր չափորոշիչ են, սակայն կյանքը դրանցով չի սկսվում և ավարտվում:

Ամբողջությամբ՝ style.news.am