
1.Ինչպիսի՞ զգացողություններով եք գալիս Լոս Անջելես այս անգամ, հատկապես՝ Մայրիկների օրվա համերգի համար։
Բնականաբար շատ լավ,քանի որ երկար ժամանակ չեմ եղել ԱՄՆ-ում,շատ եմ կարոտել ամերիկյան հանդիսատեսին,իսկ Մայրերի տոնն էլ ավելի պարտավորեցնող է:Պետք է այնպես անեմ,որ գոհացնեմ թե մեր մայրերին,ու թե հանդիսատեսին:
2. Ի՞նչ նշանակություն ունի այս օրը Ձեզ համար անձնապես։
Շատ մեծ:Հատկապես որ ես էլ եմ մայր:Կյանքում ամենաբարդ ու միևնույն ժամանակ ամենաերջանիկ մասնագիտությունը` մայր լինելն է: Ցանկանում եմ որ բոլոր աղջիկներն ու կանայք զգան այդ բերկրանքը,իսկ այս տոնը լինի ոչ թե տարվա մեջ մեկ անգամ,այլ մի ամբողջ հավիտենություն:
3. Ինչպիսի՞ երգացանկ եք պատրաստել հանդիսատեսի համար։ Կլինե՞ն նոր կատարումներ։
Կլինեն և նոր,և հին կատարումներ,և հիմնականում շեշտը դրված է ուրախ կատարումների վրա,որովհետև պետք է պարենք ու լավ ժամանակ անցկացնենք այդ օրը:
4. Ինչպե՞ս եք զգում ԱՄՆ-ի հայ համայնքի ընդունելությունը Ձեր համերգների ժամանակ։
Օ՜ դա փոխանցելու չէ:Դա իրոք զգալ է պետք:Այնպիսի ընդունելության ալիք,որ ԱՄՆ-ի հանդիսատեսն է ցուցաբերում համերգների ժամանակ,հատուկ է միայն իրենց:Անհամբեր եմ կրկին վայելելու այդ զգացողությունը:
5. Դուք շատ սիրված եք ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում։ Ի՞նչ եք կարծում՝ որն է Ձեր հաջողության բանալին։
Անկեղծությունը,բնականությունն ու համեստությունը:
6. Ձեր կարիերայի ընթացքում եղել են բազմաթիվ փոփոխություններ։ Ինչպե՞ս եք ընտրում Ձեր երաժշտական ուղին։
Ընտանիքիս հետ միասին,առանց իրենց օգնության դժվար կլինի ինձ համար:Միասնականությունն ու նվիրվածությունը բերում է լավ արդյունքի:
7. Ի՞նչ նորություններ կարող են սպասել Ձեր երկրպագուները առաջիկայում։
Նոր երգեր,տեսահոլովակներ,համերգներ,մի խոսքով բուռն գործունեություն եմ ծավալելու:
8. Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ հայ կատարողներին, ովքեր ցանկանում են դուրս գալ միջազգային հարթակ։
Երբեք չկոտրվել ու գնալ երազանքի հետևից:
9. Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքը և կարիերան։
Մեծ ջանք գործադրելով:Եթե մի բան շատ ես ուզում,ժամանակն ու իրադարձություններն էլ են քո օգտին լինում,ու ամեն ինչ էլ հասցնում ես:
10. Եվ վերջում՝ ի՞նչ կցանկանաք ասել մեր մայրերին՝ այս գեղեցիկ տոնի առթիվ։
Որ շատ առողջ լինեն,ապրեն երկար,ու մեզ ջերմացնեն իրենց ժպիտով,հոգատարությամբ ու սիրով:
