Skip to content
May 17, 2025
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Instagram

LosArmNews

Connect with Us

  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • Instagram
Primary Menu
  • Գլխավոր
  • Լոս Անջելես
  • Հասարակություն
  • Սպորտ
  • Քաղաքականություն
  • Շոու-Բիզնես
  • Տեսանյութեր
  • Սոց Ցանցեր
  • Հասարակություն

Ֆլորիդացի տղամարդը ձերբակալվել է կնոջ նկատմամբ սեռական բռնություն գործադրելու և նրան պահեստային տարայում փակելու մեղադրանքով

20:46 pm
Screen Shot 2025-05-02 at 1.45.53 PM

Ֆլորիդա – Վաշինգթոն շրջանի շերիֆի գրասենյակի փոխանցմամբ՝ Դուգլաս Ֆերի ճանապարհի վրայով անցնող մի քաղաքացի զանգահարել է արտակարգ իրավիճակների կենտրոն՝ հայտնելով, որ գտել է մի կին, ով ենթարկվել է դաժան հարձակման։

Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ երեկոյան ժամը 17:20-ի սահմաններում։ Զանգահարողը նշել է, որ կինը ծանր ծեծի է ենթարկվել և բժշկական շտապ օգնության կարիք ունի։

Երբ շտապ օգնության ծառայությունները և իրավապահ մարմինները ժամանել են դեպքի վայր, պարզել են, որ կինը դեռ ձեռնաշղթայված է, իսկ վզին՝ սոսնձող ժապավեն։

Ըստ տուժածի՝ իրեն հարձակման է ենթարկել Դեյվիդ Էրլ Գիպսոնը՝ 40 տարեկան, բնակվում է Քարիւիլ քաղաքում։ Նա ներկայացել է տուժածի տուն և ասել, թե նրա ամուսինը և քենին գողություն են արել և իրեն պարտք ունեն։ Այնուհետև սկսել է վերցնել տան իրերը, ապա գցել տուժածին գետնին, ձեռնաշղթայել և հանել նրա հագուստը։

Տուժածը հայտնել է, որ այդ պահին Գիպսոնը հարձակվել է նաև իր սկեսրոջ վրա։ Նա բազմիցս հարվածել է սկեսրոջը գլխին։ Վերջին անգամ, երբ տուժածը տեսել է նրան, նրա աչքերը փակվել էին հարվածներից, իսկ դեմքը՝ ամբողջությամբ արյան մեջ։

Այնուհետև Գիպսոնը տուժածին դուրս է քաշել տնից, նստեցրել սկեսրոջ մեքենան, սոսնձող ժապավենով փաթաթել բերանը և տեղափոխել իր տուն։ Այնտեղ, ըստ տուժածի, Գիպսոնը նրան ենթարկել է սեռական բռնության և սպառնացել սպանել։

Դրանից հետո, ըստ շերիֆի գրասենյակի, նա կնոջը տարել է իր բակում գտնվող խրճիթ և տեղավորել մեծ պահեստային տարայի մեջ։ Հարձակումը, ըստ նախնական տվյալների, շարունակվել է ողջ գիշեր։

Շերիֆ Քևին Կրյուզը մամուլի ասուլիսում նշել է.
«Նա ամբողջովին մերկ էր, դեռ ձեռնաշղթայված, բերանը՝ փաթաթված ժապավենով։ Գիպսոնը պարան է կապել նրա վզին ու ոտքերը հարմարեցրել էր այնպես, կարծես խոզ են կապում տեղափոխելու համար։ Կինը ասել է, որ շատ է տաքացել և մտածել է՝ կխեղդվի ու կմահանա»։

Մի քանի ժամ անց տուժածին հաջողվել է ազատել ոտքերը, քանդել փայտե և այլ բեկորները, որոնք տեղադրված էին պահեստի վրա։ Նա փախել է խրճիթից ու սկսել վազել։

«Մի պահ նա պատմել է, որ ծառի միջոցով հեռացրել է բերանի ժապավենը։ Ձեռնաշղթաները դեռ եղել են, բայց նա կարողացել է հասնել ճանապարհին, որտեղ անցնող վարորդը նկատել է նրան, կանգնել, վերցրել ու անհապաղ զանգահարել 911», — նշել է շերիֆ Կրյուզը։

Դեյվիդ Էրլ Գիպսոնը ձերբակալվել է և այժմ կկանգնի դատարանի առաջ բազմաթիվ հոդվածներով՝ ներառյալ սեռական բռնություն, մարդու առևանգում, խոշտանգում և սպանության սպառնալիք։

Աղբյուրը՝ FOX11

Continue Reading

Previous: Լոս Անջելեսի Շրջանային Աշխատողները Գործադուլ Են Հայտարարել՝ Պահանջելով Լավ Աշխատանքային Պայմաններ
Next: ՔՊ-ում ընդվզման մեծ ալիք է հասունանում. «Հրապարակ»

Trending Now

Թրամփը այցելել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան Միջին Արևելքում Screen Shot 2025-05-15 at 8.49.16 AM 1

Թրամփը այցելել է ԱՄՆ-ի գլխավոր ռազմաբազան Միջին Արևելքում

15:49 pm
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. epbh-rektor-veryntrvec-armen-m-n227859-1 2

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

04:48 am
Հայտնի բրենդները՝ Չինաստանից․ «Արտադրված է Իտալիայում»՝ լոկ պիտակ է՞ Screen Shot 2025-05-14 at 4.12.38 PM 3

Հայտնի բրենդները՝ Չինաստանից․ «Արտադրված է Իտալիայում»՝ լոկ պիտակ է՞

23:13 pm
Սեան «Դիդի» Քոմսը կմնա կալանքի տակ՝ սեռական շահագործման մեղադրանքներով Screen Shot 2025-05-14 at 1.30.10 PM 4

Սեան «Դիդի» Քոմսը կմնա կալանքի տակ՝ սեռական շահագործման մեղադրանքներով

20:30 pm
Դոնալդ Թրամփի Քաթարիայից ստացած ինքնաթիռի նվերը՝ ազգային անվտանգության սպառնալիք Screen Shot 2025-05-14 at 1.25.24 PM 5

Դոնալդ Թրամփի Քաթարիայից ստացած ինքնաթիռի նվերը՝ ազգային անվտանգության սպառնալիք

20:25 pm
Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը: 298f5dad0c3ee3 6

Լոս Անջելեսի «Academy LA» համերգասրահում, մայիսի 11-ին, տեղի ունեցավ սիրված երգչուհի՝ Սիլվա Հակոբյանի մենահամերգը:

06:17 am

Related Stories

epbh-rektor-veryntrvec-armen-m-n227859-1
  • Հասարակություն

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

04:48 am
Screen Shot 2025-05-14 at 4.12.38 PM
  • Հասարակություն

Հայտնի բրենդները՝ Չինաստանից․ «Արտադրված է Իտալիայում»՝ լոկ պիտակ է՞

23:13 pm
assets.euromoneydigital
  • Հասարակություն

Ինչպե՞ս կարելի է օգտագործել արբանյակային պատկերներ՝ օգնելու 2 տարեկան կորած երեխայի որոնումներին Մարմարիկի տարածքում

18:54 pm
ROSARY AT VATICAN FOR POPE FRANCIS MARCH 3, 2025
  • Հասարակություն

Ամերիկացի Կարդինալ Ռոբերտ Պրևոստը Ընտրվեց Նոր Պապ՝ Լեո XIV

17:48 pm
Screen Shot 2025-05-07 at 10.04.03 PM
  • Հասարակություն

Վատիկանում սկսվել է նոր պապի ընտրության կոնկլավը

05:04 am
Screen Shot 2025-05-07 at 10.03.02 AM
  • Հասարակություն

Երևանում Միացյալ Նահանգների դեսպանատունը անցնում է նոր առցանց համակարգի

17:03 pm
Copyright © 2025 All rights reserved.