Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ներկայացրել է 2011-2020 թվականների ընթացքում մոլորակի լավագույն խաղացողների վարկանիշային աղյուսակը:
Տասնամյակի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսին: Երկրորդ տեղում է «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն: Երրորդ տեղը բաժին է հասել «Վիսել Կոբեի» կիսապաշտպան Անդրես Ինյեստային, ով նախկինում հանդես էր գալիս «Բարսելոնայում»: