Արգենտինական Crónica TV հեռուստաալիքը ներկայացրել է համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնայի կենդանության օրոք նկարահանված վերջին տեսանյութը:
Այն նկարահանվել է Մարադոնայի վիրահատությունից հետո՝ մահից ընդամենը մի քանի օր առաջ: Տեսանյութում Դիեգոն դիմում է իր բժիշկ Լեոպոլդո Լուկային:
«Ողջույն, Լուկա: Ես դեռ սպի ունեմ, բայց լավ եմ: Գիտեք, ես չեմ սիրում այս պահերը, բայց լավ մարդկանցով շրջապատված կարող եմ բացվել: Ես համբուրում եմ քեզ, Լուկա»,- ասել է Մարադոնան։