Ինչ էլ ասեմ, միևնույն է, սխալ կհասկանան. Պոչետինոն՝ Մեսսիի հնարավոր տեղափոխության մասին

Ֆրանսիական ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխությունը փարիզյան ակումբ։

«Կցանկանայի՞ արդյոք Մեսսիին ՊՍԺ-ում տեսնել։ Ինչ էլ ասեմ, միևնույն է, սխալ կհասկանան։ Ինձ դուր են գալիս այս պահին ունեցածս խաղացողները։ Բայց մեծ ֆուտբոլիստը կմերվի ցանկացած լիգայի ու ցանկացած թիմի հետ»,-Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Marca-ն։

Հիշեցնենք, որ Մեսսիի գործող պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2021-ի հունիսի 30-ը։

shantnews.am