Հայտնի դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստը

Մրցանակին հավակնում էին նաեւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն եւ արգենտինացի Լիոնել Մեսին։

Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Եվրոպայի սուպերգավաթակիր Մյունխենի «Բավարիայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին FIFA The Best 2020 մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց 2020թ․ աշխարհի լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով։

Մրցանակաբաշխությունն անցկացվում էր առցանց։

Մրցանակին հավակնում էին նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին։

32-ամյա ֆուտբոլիստն առաջին անգամ է արժանանում աշխարհի լավագույնի կոչմանը։

Անցած տարվա մրցանակակիրը Լիոնել Մեսին էր։

Մրցանակաբաշխության երեկոյի ընթացքում առանձնակի անդրադարձ եղավ նաև արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Արմանդո Մարադոնային, ով օրեր առաջ էր հեռացել կյանքից:

armeniasputnik.am