Մեսսին իր գոլը նվիրել է Դիեգո Մարադոնային

«Բարսելոնան» հերթական հանդիպումն անցկացրեց Լա Լիգայում: Կատալոնական ակումբը սեփական հարկի տակ ընդունեց «Օսասունային» ու խոշոր հաշվով ջախջախեց նրան (4: 0):

29-րդ րոպեին հաշիվը բացեց Բրայթվայթը, որին խաղակեսի ավարտին հաջորդեց Գրիզմանի գոլը:

Երկրորդ խաղակեսի առաջին կեսում երրորդ գոլը հակառակորդի դարպասին հարվածեց բրազիլացի կիսապաշտպան Կոուտին:

Հանդիպման ամենաառանձնահատուկ պահը տեղի ունեցավ 73-րդ րոպեին, երբ Լիոնել Մեսսին գեղեցիկ գոլ խփեց «Օսասունայի» դարպասին ու այն նվիրեց օրեր առաջ մահացած Դիեգո Արմանդո Մարադոնայի հիշատակին: