Մեսսիի կինը՝ Անտոնելա Ռոկուցոն, հուզիչ նամակ է գրել Սուարեսի կնոջը՝ Սոֆյա Բալբիին:«Քույրս, ընկերս, շնորհակալ եմ այս տարիների համար, որ մենք միասին ենք անցկացրել, այսքան ուրախ պահերի, այսքան շատ ընկերների համար: Դուք մեզ համար ընտանիք էիք… Ես բառեր չունեմ նկարագրելու, թե որքան կկարոտեմ քեզ և քո հիանալի ընտանիքը: Շատ շնորհակալություն։ Եվ թող կյանքը շարունակի մեզ միասին լավ պահեր պարգևել: Մենք հաստատ շուտով նորից կհանդիպենք: Ես սիրում եմ քեզ։ Աշխարհի ողջ հաջողությունն այս նոր փուլում», – գրել է Անտոնելան:
Սոֆյան անմիջապես պատասխանել է Անտոնելայի հաղորդագրությանը.
«Շնորհակալություն խոսքերի համար։ Ես սիրում եմ քեզ, պաշտում եմ քեզ»:
Իսպանական մամուլը նշում է, որ Լուիս Սուարեսի «Աթլետիկո» տեղափոխվելն ուժեղ հարված էր նախ Լիոնել Մեսսիի համար, քանի որ ուրուգվայցին թիմի ավագի լավագույն ընկերն էր, իսկ խաղադաշտում՝ լավագույն խաղընկերը: