Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի են ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումները:
Առաջին շրջանի երկրորդ պարտիայում Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Առաջին պարտիայում գրանցվել էր ոչ ոքի: Արման Փաշիկյանն առաջին պարտիայում պարտվելուց հետո ոչ ոքի է խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ և լքել պայքարը:
Ռոբերտ Հովհաննիսյանը հաշտություն է կնքել ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, սակայն առաջին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը:
Սերգեյ Մովսեսյանը սևերով հաղթել է ռուսաստանցի Գրիգորի Օպարինին և դուրս եկել հաջորդ շրջան: