Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչը Հայաստանի հավաքականից կրած պատությունից հետո հրաժարական է տվել

Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Պրոսինեչկին ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի Հայաստանի հավաքականի հետ խաղում կրած պարտությունից (4:2) հետո հրաժարական է տվել:

«Ես խոսեցի բոլորի հետ և որոշեցի հրաժարական տալ: Երբ գլխավորեցի թիմը, հավատում էի, որ կկարողանանք հասնել ԵՎՐՈ 2020: Բայց մենք չկարողացանք դա անել: Հիմա հաջորդ մարզիչը ժամանակ կունենա թիմ պատրաստել Ազգերի լիգային: Ես այլևս մարզիչ չեմ:

Հայաստանն արժանի հաղթանակ տարավ, շնորհավորում եմ նրանց: Մենք նույնպես շանսեր ունեինք, բայց լավ չխաղացինք: Նրանք ավելի շատ էին ցանկանում հաղթել»,- Պրոսինեչկիի խոսքերը մեջբերել է Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:

Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը 6 խաղից հետո վաստակած 7 միավորով J խմբում 4-րդն է: Հայաստանի հավաքականը 9 միավորով երրորդն է: