«Մենք տարիներով խոսում ենք այս մասին, բայց ոչինչ չի արվում». Լուկակուն՝ ռասիզմի մասին

«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն խոսել է ռասիստական ​​վիրավորանքների մասին, որոնք նրան հասցեագրվել  էին «Կալյարիի» հետ խաղում (2:1):

«Շատ խաղացողներ վերջերս ռասիստական ​​վիրավորանքներ են զգացել, ինչպես ես եմ զգացել այս խաղում:

Ֆուտբոլը խաղ է, որը պետք է մարդիկ վայելեն, մենք չպետք է ընդունենք որևէ ձևի խտրականություն, որն անարգում է մեր մարզաձևը: Հուսով եմ, որ ամբողջ աշխարհի ֆուտբոլի ֆեդերացիաները խստորեն կպատասխանեն խտրականությանը:

Սոցիալական ցանցերը պետք է ավելի լավ աշխատեն ակումբների հետ, քանի որ «գունավոր» մարդու յուրաքանչյուր գրառման տակ կգտնեք առնվազն մեկ ռասիստական ​​մեկնաբանություն:

Մենք տարիներով խոսում ենք այս մասին, բայց ոչինչ չի արվում:

Տիկնայք և պարոնայք, բակում 2019 թվականն է: Եվ առաջընթացի փոխարեն՝ մենք հետ ենք շարժվում:

Մենք՝ խաղացողներս, պետք է միավորվենք և հայտարարություն անենք, որպեսզի խաղը մնա մաքուր, և բոլորը կարողանան վայելել այն»,- գրել է Լուկակուն:

168.am