Պորտուգալիայի հավաքականի և «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կտակ է կազմել։
Ինչպես հաղորդում է AS-ը, 34-ամյա հարձակվողը հանդիպել է փաստաբանների հետ և քննարկել փաստաթղթի մանրամասները: Պորտուգալացու կարողության գլխավոր ժառանգորդը կդառնա նրա հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը, որը կստանա նրա ամբողջ կապիտալը։ Ընդ որում, Կրիշտիանուի վաղաժամ մահվան դեպքում կապիտալը տնօրինելու է ֆուտբոլիստի մայրը՝ Մարիա Դոլորես Ավեյրուն:
Այժմ պորտուգալացու կարողությունը գնահատվում է ավելի քան 300 մլն եվրո։
Ռոնալդուն և Ռոդրիգեսը նշանվել են 2018-ի նոյեմբերին։ Դրանից մեկ տարի առաջ Ջորջինան ֆուտբոլիստին դուստր է լույս աշխարհ բերել: