«Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հանդիպումը դիտելու համար Լյուքսեմբուրգ են մեկնել թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։
«Դյուլենդաժ»–«Արարատ–Արմենիա» պատասխան հանդիպման 24–րդ րոպեին հայկական թիմը բացեց խաղի հաշիվը։
Եվրոպայի լիգայի փլեյ օֆֆի պատասխան խաղում Երևանի «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ` Լյուսեմբուրգում, առաջին խաղակեսում ստացավ 11 մետրանոցի իրավունք, բայց Անտոն Կոբյալկոն չկարողացավ այն իրացնել: Մեր թիմը չընկճվեց ու մի քանի րոպե անց, Գոռ Մալաքյանի փոխանցումից հետո, Լիման առաջ մղեց «Արարատ-Արմենիային»՝ 1:0:
Նշենք, որ «Դյուդելանժ»-«Արարատ- Արմենիա» պատասխան հանդիպումը դիտելու համար Լյուքսեմբուրգ են մեկնել թիմի սեփականատեր, ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ»-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։Հիշեցնենք, որ օգոստոսի 22–ի Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում «Արարատ Արմենիան» 2:1 հաշվով հաղթեց Լյուքսեմբուրգի «Դյուդելանժին»:
Աղբյուրը sputnikarmenia.am