Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան գործ է հարուցել Գրիզմանի «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ

Ֆուտբոլի Իսպանիայի արքայական ֆեդերացիան կարգապահապան գործ է հարուցել Անտուան Գրիզմանի` «Ատլետիկո»-ից «Բարսելոնա» տեղափոխության վերաբերյալ: Այս մասին հայտնում է AS-ը:
Այժմ գործարքը ուսումնասիրվում է` պարզելու համար, արդյոք եղել են խաղտումներ կատալոնական ակումբի և խաղացողի միջև բանակցությունների ընթացքում:

Ֆուտբոլիստը կատալոնյան թիմի է տեղափոխվել  հուլիսի 12-ին` 120 միլիոն եվրոյի դիմաց: Դրանից հետո «Ատլետիկո»-ն հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի «Բարսելոնա»-ն Գրիզմանի հետ բանակցությունները սկսել է վարել 2018 թվականի փետրվարից և հորդորել է ֆուտբոլիստին «Ատլետիկո»-ի ղեկավարությանը ստիպել իջեցնել իր հրաժարագինը:

Այժմ «Ատլետիկո»-ն «Բարսելոնա»-ից պահանջում է ևս 80 միլիոն եվրո գումար, որն ի սկզբանե պետք է ներառված լիներ տրանսֆերում: Գրիզմանը «Ատլետիկո»-ում է 2014 թվականից: Ակումբի կազմում ֆուտբոլիստը նվաճել է Իսպանիայի և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, ինչպես նաև դարձել է Եվրոպայի լիգայի հաղթող: