Միհրան Հարությունյանը կմասնակցի Երեւանում կայանալիք MMA մրցաշարի

Օլիմպիական արծաթե մեդալայիր հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը 3-րդ մենամարտը կանցկացնի խառը մենամարտերում՝ MMA-ում: Նա կմասնակցի MIX Fight 42 մրցաշարին, որը կայանալու է հուլիսի 6-ին: Տեղի է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Միհրանի մրցակիցը լինելու է բրազիլացի Ուեսլի դե Ժեզուսը: Հարությունյանն իր նախորդ մենամարտերում հաղթել է: Բրազիլացին 6 հաղթանակ է տարել, 8 անգամ պարտվել է: Միհրանի մենամարտը 19:00-ին է:

Տոմսերի արժեքը 1000-ից 200 000 դրամ է:

armtimes.am