Գլխավոր Սպորտ Վերաբացվել է Մխիթարյանի հոր անվան մարզադաշտը

Վերաբացվել է Մխիթարյանի հոր անվան մարզադաշտը

Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում վերաբացվել է համայնքի ֆուտբոլային մարզադաշտը, որը կրում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունը։

Վերաբացումից առաջ վերանորոգվել են մարզադաշտի հանդերձարանները, նստարանները, տեղադրվել է նոր ջրային համակարգ։

Բացման արարողությանն անձամբ ներկա է եղել Հենրիխ Մխիթարյանը՝ քրոջ՝ Մոնիկայի հետ։