Նեյմարն արձագանքել է բռնաբարության մեղադրանքին

Armsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի ու Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը արձագանքել է իր հասցեին բռնաբարության մեղադրանքին:

«Գումար շորթելու համար ինձ ստիպում են հանրայնացնել իմ անձնական կյանքն ու այն, ինչ կատարվում է իմ ընտանիքում», – գրել է Նեյմարը «Ինստագրամում» հրապարակած տեսանյութի մեկնաբանությունում:

Ավելի վաղ մի կին Նեյմարին մեղադրել էր իրեն բռնաբարելու մեջ:

Ըստ Սան Պաուլուի ոստիկանական բաժանմունքում ներկայացրած հայտարարության՝ դեպքը տեղի է ունեցել մայիսի 15-ին Փարիզում: