Իսպանիայի հանրահայտ «El Confidencial» պարբերականը զուգահեռներ է անցկացնում Մխիթարյանի և արցախցիների նկատմամբ Ադրբեջանի խտրական վերաբերմունքի մասին

Իսպանիայի հանրահայտ «El Confidencial» պարբերականը զուգահեռներ է անցկացնում Մխիթարյանի և արցախցիների նկատմամբ Ադրբեջանի խտրական վերաբերմունքի մասին «Արցախի չճանաչված հանրապետությունում կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի զայրույթը բավականին ծանոթ երևույթ է։

Հայ ֆուտբոլիստը չի մասնակցել չորեքշաբթի օրը կայացած Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Չելսի- Արսենալ» հանդիպմանը, քանի որ այն անց է կացվել Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում։ Արցախի բնակիչների համար սա առօրեական իրականություն է»,- ինչպես ներկայացնում է իսպանացի լրագրող Էթել Բոնեն Իսպանիայի հանրահայտ «El Confidencial» պարբերականներից մեկում։

«Սակայն, սա նաև տարածաշրջանում կարևորագույն շրջան է ֆուտբոլի համար։ Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների համադաշնության՝ Եվրոպական ֆուտբոլի 2019թ․ գավաթը կմեկնարկի Արցախում հաջորդ շաբաթ»։ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ) կազմակերպությունը օգնել է լրագրողներին հավաքելու անհրաժեշտ նյութեր այս հոդվածների հրապարակման համար՝ տրամադրելով նրանց անհրաժեշտ հետազոտություններ, տեխնիկական և կազմակերպչական աջակցություն։

ՀԵԲ-ը Բրյուսելում հիմնադրված հասարակական կազմակերպություն է, որի նպատակն է կամուրջ հանդիսանալ Հայաստանի և Եվրոպական միություն միջև։ ՀԵԲ-ը որևէ կերպ ազդեցություն չի գործադրում լրագրողների ընտրած թեմաների, նյութերի, հոդվածների և հրապարակումների վրա, որոնք տպագրվում են լրատվամիջոցներում, որոնց թղթակցում են լրագրողները կամ ներկայացնում են դրանք։

Կազմակերպության նպատակն է ապահովել տարածաշրջանում իրավիճակի անաչառ և թափանցիկ լուսաբանում։

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ»

168.am