Մխիթարյանը կարո՞ղ է մեկնել Բաքու, եթե «Արսենալը» դուրս գա եզրափակիչ

Երբ Մոնակոյում կայացած ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանության արդյունքում  E խմբում Լոնդոնի «Արսենալի» մրցակիցներից մեկը  Ադրբեջանի «Ղարաբաղ» ակումբն էր, միջազգային մամուլը սկսեց խոսել, թե ինչպես Հենրիխ Մխիթարյանը կմասնակցի այդ խաղին: Մխիթարյանը նման խնդիր ունեցել է նաև Դորտմունդի «Բորուսիայում», երբ գերմանական ակումբը պետք է խաղար ադրբեջանական թիմի դեմ:

Խնդիրն այն է, որ Մխիթարյանին ադրբեջանական կողմը վիզա չի տրամադրում: Սակայն, դեռ խմբային փուլի ժամանակ ՈՒԵՖԱ-ն հայտարարել էր, որ կանի ամեն ինչ, որպեզի կազմակերպության միջնորդությամբ Մխիթարյանին տրամադրվի մուտքի արտոնագիր: Սակայն, լոնդոնյան ակումբը ֆուտբոլիստի անվտանգության համար նախընտրեց Մխիթարյանին մեկ խաղով հանգիստ տալ՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական ակումբն ամենաուժեղ ակումբը չէ, և ֆուտբոլիստի անվտանգությունն ամեն ինչից կարևոր է:

Պետք է նշել նաև, որ լոնդոնյան ակումբի գխավոր մարզիչ ՈՒնայի Էմերին խմբային փուլի ժամանակ ասաց, որ Մխիթարյանը չի մեկնել Ադրբեջան, քանի որ վատառողջ էր:

Հիմա Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու հարցը կրկին ակտիվորեն քննարկվում է, քանի որ լոնդոնյան ակումբը Եվրոպա լիգայի առաջին կիսաեզրափակչում լավ արդյունք է ցուցաբերել և արդեն մյուս շաբաթ կարող է հայտնվել եզրափակչում: Իսկ այս տարի Եվրոպա լիգայի եզրափակիչն անցկացվելու է Բաքվում:

ՈւԵՖԱ-ն այս անգամ ևս նշել է, որ Մխիթարյանի՝ Ադրբեջան մեկնելը շատ կարևոր է իրենց համար, և իրենք պատրաստ են միջնորդել, որպեսզի հայ ֆուտբոլիստը ստանա մուտքի արտոնագիր: Սրա համար ֆոււտբոլային կազմակերպությունը կներդնի իր բոլոր ջանքերը: Լոնդոնյան ակումբը ևս նշում է, որ Հենրիխի մանսակցությունը խաղին կարևոր է, բայց թիմը դեռ պետք է քննարկի այդ հարցը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանն ասել էր, որ Մխիթարյանը ոտք չի դնի Ադրբեջան, անգամ, եթե չունենա որևէ խնդիր փաստաթղթերի հետ: Բացի այդ,  ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել ՔՕ 318.2 հոդվածով՝ Արցախի Հանրապետություն այցելելու համար:

Լոնդոնյան ակումբն իր դիրքորոշումը Մխիթարյանի մասին կհայտնի հաջորդ շաբաթ, երբ թիմը պաշտոնապես դուրս գա Եվրոպա լիգայի եզրափակիչ:

Սիրարփի Աղաբաբյան

168.am