«Մի փոքր վախեցած եմ, բայց ուժերս ինձ հետ են». Կասիլյասը լուսանկար է հրապարակել

«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասը լուսանկար է հրապարակել հիվանդանոցից, ուր հայտնվել էր սրտի կաթվածից հետո:

«Ամեն ինչ վերահսկվում է: Մի քիչ վախեցած եմ, բայց ուժերս ինձ հետ են: Շնորհակալություն ձեր հաղորդագրությունների և աջակցության համար»,- գրել է Կասիլյասը:

Iker Casillas

@IkerCasillas

Todo controlado por aquí, un susto grande pero con las fuerzas intactas. Muchísimas gracias a todos por los mensajes y el cariño 😃💪🏼

156K people are talking about this

Կասիլյասին ախտորոշել են սրտամկանի սուր ինֆարկտ: Նրան հիվանդանոց են հասցրել անմիջապես «Պորտուի» առավոտյան մարզումից: Իկերը հաստատ բաց կթողնի 2018/19 մրցաշրջանի մնացած հատվածը:

168.am