Արգենտինայում ձերբակալվել է Մեսսիի հայրը. TN (լուսանկար)

Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխեն, իր BMW M3 ավտոմեքենայով բախվել է մոտոցիկլավարի: Այս մասին հայտնում է tn.com.ar-ը:

Վթարը տեղի է ունեցել արգենտինական Ռոսարիո քաղաքում:

«Բարսելոնա»-ի առաջատարի հայրը ձերբակալվել է: Նա նախ պետք է բժշկական հետազոտություն անցնի, որից հետո կպարզվեն միջադեպի հանգամանքները:

Մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց՝ թեթև վնասվածքներով:

Իրավապահ մարմիններն ուսումնասիրում են Խորխեի դեմ գործ հարուցելու հնարավորությունը: Դեռ պետք է ստուգվի վերջինիս արյան մեջ ալկոհոլի պարունակությունը, որից հետո նոր միայն առողջական վիճակի ընդհանուր գնահատական կտրվի:

 

El auto de Jorge Messi, con el que atropelló a un motociclista.JORGE MESSI. El padre del jugador ya fue liberado