Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատրաստվում է թիմից հեռացնել իրեն ծեծի մեջ մեղադրող հարձակվող Մպումելելո Դադիբոյ Զվանենին ու թիմում նրա 3 ընկերներին: Պատճառն այն է, որ այս ֆուտբոլիստը մարզչին մեղադրել է իրեն ծեծելու մեջ: Նրա հարցազրույցն աղմուկ է հանել մամուլում: Նա ասել է նաեւ, որ դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Խաշմանյանը նշեց, որ դա սուտ է, ինքը զայրացել է ֆուտբոլիստի վրա, որովհետեւ նա մարզահգուստ է գողացել, այդ պատճառով էլ խաղացողը նման բաներ է ասել:
«Նա ծույլ, անբան սրիկա եւ ամենակարեւորը գող է: Նա եւ նրա ընկերները վաղվանից թիմում չեն լինի»,- ասաց նա՝ պարզաբանելով, որ 2-ը թիմի հետ չեն լինի վաղվանից, մյուս 2-ը՝ 1 ամսից՝ նկատի ունենալով, որ այդ ժամանակ սպառվելու է նրանց պայմանագրերի ժամկետը:
Խաշմանյանը նաեւ ասաց, որ դատի են տալու գողության համար:
Աղբյուրը` http://www.armtimes.com/hy/article/157766