Ադրբեջանի հավաքականի եւ ռուսական «Կռիլյա սովետովի» հարձակվող Ռամիլ Շեյդաեւը ցանկանում է նմանվել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Նա նշել է, որ իր մեծ ցանկությունն է կրկնել ՀՀ հավաքականի ավագի մարզական ուղին:
«Սակայն ոչ «Մանչեստեր Յունայթեդ» գնալուց հետո, ավելի լավ է՝ միանգամից «Արսենալու» հայտնվեմ»,- ասել է նա:
Շեյդաեւն ավելացրել է, որ շատ է սիրում լոնդոնյան թիմը: Մանուկ հասակից է հետեւում «զինագործներին»: