Կաննի կինոփառատոնը կմեկնարկի «Z» կոմեդիայի ցուցադրմամբ

Կաննի կինոփառատոնը, որն անցկացվելու է այս տարվա մայիսի 17-ից 28-ը, մեկնարկելու է ֆրանսիացի ռեժիսոր և սցենարիստ Միշել Խազանավիչուսի«Z» կոմեդիայի ցուցադրմամբ։ Նշված ֆիլմը մրցութային ծրագրում ընդգրկված չէ։

Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում 18 ֆիլմ է ընդգրկված, այդ թվում՝ Դեվիդ Կրոնենբերգի «Ապագայի հանցագործությունները», Դարդենն եղբայրների «Տորին և Լոկիտան», ճապոնացի կինոռեժիսոր Կորեեդա Հիրոկաձուի «Բրոքերը»։Ամերիկյան կինոարվեստը ներկայացնելու են Ջեյմս Գրեյը և Քելլի Ռեյհարդթը՝ «Արմագեդոնի ժամանակը» և «Showing up» ֆիլմերով։

Կաննի կինոփառատոնի կազմկոմիտեն, Ուկրաինայում ծավալված իրադարձությունների պատճառով, որոշել է փառատոնին չհրավիրել պաշտոնական պատվիրակությունների կամ առանձին ներկայացուցիչների, որոնք կապ ունեն Ռուսաստանի կառավարության հետ։