ԱՄՆ-ը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել «վերսկսել ըստ էության բանակցությունները»

 

Վաշինգտոնը մտահոգված է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակի մասին հաղորդագրություններով եւ կոչ է անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները ու վերսկսել բանակցությունները, այդ թվում՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

«Այսօր մենք տեսանք տագնապալի տեղեկություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ակտիվ ռազմական գործողությունների մասին։ Կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել ըստ էության բանակցությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, ղարաբաղյան հակամարտության հետ կապված բոլոր չկարգավորված հարցերի համապարփակ լուծումներ գտնելու համար»,- ասել է նա։