ԵԱՀԿ գործող նախագահ. Անհապաղ թուլացնել լարվածությունը

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեն իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին, կոչ անում անհապաղ թուլացնել լարվածությունը։

Թվիթերի իր միկրոբլոգում նա գրել է.

«Կիսում ենք Մինսկի խմբի համանախագահների խորը մտահոգությունը տարածաշրջանում արձանագրված միջադեպերի առնչությամբ, այդ թվում՝ հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում նրանց ջանքերին և կողմերին կոչ անում անհապաղ թուլացնել լարվածությունն ու քայլեր ձեռնարկել խնդրի լուծման համար»։