Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը մեկնել է ԱՄՆ

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը մեկնել է ԱՄՆ՝ մասնակցելու ՄԱԿ-ի ԳԱ 76-րդ նստաշրջանին, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ արտասահմանյան պետությունների պաշտոնյաների հետ։