Ֆրանսիական բագետն առաջարկել են ընդգրկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում

Ֆրանսիան մտադիր է բագետ տեսակի հացը ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Այս մասին Parisien պարբերականին տեղեկացրել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Բագետը մեր ժառանգության կենդանի մասն է: Կենդանի, բայց փխրուն, քանի որ այն հիմնված է վարպետների բացառիկ փորձի և նրանց նվիրվածության վրա, այս գեղեցիկ, բայց այնքան բարդ գործի նվիրվածության վրա: Այս ապրանքը միավորում է մեզ, ուստի ես հենց դա եմ ընտրել»,-ասել է  Բաշլոն:

Այժմ, ըստ թերթի տվյալների, մշակույթի նախարարությունը պետք է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ուղարկի առաջարկը մինչև մարտի 31-ը: Կազմակերպությունը որոշման մասին կտեղեկացնի  2022 թվականի աշնանից ոչ շուտ: