Հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայարաններից. ՀՀ դեսպանություն

Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Միացյալ Թագավորությունւմ գործող մի շարք համայնքային կազմակերպությունների ներկայացված բողոքներից հետո, հայկական պատմամշակութային ժառանգությունը որպես ադրբեջանական ներկայացնող պաստառները հանվում են Լոնդոնի մետրոյի կայարաններից։ Այս մասին տեղեկացնում է Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Լոնդոնի մետրոյում տեղ գտած ադրբեջանական գովազդային պաստառները, ըստ որոնց՝ Շուշին ադրբեջանական մշակութային կենտրոն է: