Շուշիի «Կանաչ ժամ» եկեղեցին ավերված է. թուրքագետ

Թշնամին Շուշին օկուպացնելուց հետո անցել է հայկականի ոչնչացմամը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Արբանյակային լուսանկարներից երևում է, որ Շուշիի «Կանաչ ժամ» ժողովրդական անունը կրող եկեղեցին արդեն ավերված է: «Խաղաղասիրական» բարև Ադրբեջանից մեզ: Եթե ներկայիս տգետների իշխանությունը մնա, այսպիսի ապագա է սպասվում Սյունիքին ու Տավուշին», – նշել է թուրքագետը՝ հրապարակելով լուսանկար: