Ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է, պետք է ապագային նայենք. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն անցյալում է մնացել և պետք է առաջ նայել:

«Այժմ հակամարտությունն անցյալում է, և մենք պետք է ապագային նայենք: Այսօր մենք Ձեզ հետ քննարկեցինք մեր տեսակետներն ապագան կառուցելու մասին: Կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին 4 ամիսները ցույց են տալիս երկու կողմի ձգտումը շրջելու էջն ու կենտրոնանալու ապագայի վրա»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Ալիևը:

Վերջինս նշել է նաև, որ Բաքուն և Երևանն արդեն բանակցային գործընթաց են սկսել տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով:

«Դա նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության մասն է: Արդեն մի շարք հանդիպումներ են կայացել տարբեր մակարդակներում: Դա կարող է շրջադարձային կետ դառնալ պատերազմի էջն ամբոջովին շրջելու համար: Հաղորդակցությունների բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար, նոր հնարավորություններ կստեղծի»,- Ալիևին մեջբերում է իր մամուլի ծառայությունը:

Ալիևն ասյօր Բաքվում ընդունել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի գլխավորած պատվիրակությանը: Նախ կայացել է Ալիևի և Լինդեի առանձնազրույցը, այնուհետև հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով: