Թուրքիայի խորհրդարանում տեղի կունենա Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակին նվիրված միջոցառում

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարան) երկուշաբթի օրը տեղի կունենա «Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները 1921 թ. Մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի հարյուրամյակին» խորագրով միջոցառում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:

Պանելային քննարկումները կանցկացվեն Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփի ղեկավարությամբ և Անկարայի Բիլքենթ համալսարանի աջակցությամբ:

Քննարկումների բացմանը ելույթ կունենա խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը:

Միջոցառման ծրագրում ներառված են նաև թուրք-ռուսական ֆորումի համանախագահ Ահմեթ Բերաթ Չոնքարի, Բիլքենթի համալսարանի ռեկտոր, պրոֆ. Աբուլլա Աթալարի և Անկարայում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Երխովի ելույթները: