Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի դեմ արդեն 5 միլիոն մարդ է պատվաստվել

Ֆրանսիայում այս պահի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է շուրջ 5 միլիոն մարդ, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը։

«5 միլիոն մարդը կազմում է Ֆրանսիայի բնակչության 7 տոկոսը։ Շնորհակալ եմ բոլորին անձնուրաց աշխատանքի և հանրության պաշտպանելու համար։ Միասին մենք կհաղթահարենք վիրուսը»,- նշել է Ֆրանսիայի վարչապետը։

Նա ավելի վաղ հայտարարել էր, որ կորոնավիրուսի տարածման առնչությամբ առկա իրավիճակը Ֆրանսիայում վատթարանում է, և որ լարված իրավիճակ է ստեղծվել Փարիզի Իլ-դե-Ֆրանս թաղամասում, որի իշխանությունները կորոնավիրուսի ախտորոշմամբ պացիենտներին ուղարկում են բուժման այլ շրջաններ։