Ամերիկացիները ստիպված կլինեն դիմակ կրել նաև 2022-ին. ԱՄՆ գլխավոր համաճարակաբան

ԱՄՆ գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ ամերիկացիները կորոնավիրուսից պաշտպանվելու համար, հավանաբար, ստիպված կլինեն դիմակ կրել նաև 2022 թվականին:

Ինչպես փոխանցում է CNN-ը, մասնագետի խոսքով՝ բժշկական դիմակներից հրաժարվել հնարավոր կլինի հիվանդացության մակարդակի զգալի նվազման և բնակչության մեծամասնության պատվաստումից հետո: «Սակայն ոչ ոք չի կարող վստահաբար ասել, թե երբ դա տեղի կունենա»,- ընդգծել է Ֆաուչին:

Վերջինս նման հայտարարությամբ հանդես է եկել, երբ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացության ցուցանիշը գերազանցել է 500 000-ը:  

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր պաշտոնավարման 100-րդ օրը ևս կոչ է արել հայրենակիցներին դիմակ կրել: Նախագահի պաշտոնի ստանձնման առաջին իսկ օրը Բայդենը հրամանագիր էր ստորագրել դիմակ կրելու 100-օրյա պարտադիր ռեժիմի մասին: