Սի Ծինպինը Չինաստանի եւ ԱՄՆ-ի դիմակայությունն աղետ է համարել ամբողջ աշխարհի համար

Չինաստանի եւ Միացյալ Նահանգների առճակատումն աղետ Է ինչպես երկու երկրների, այնպես Էլ ամբողջ աշխարհի համար: Փետրվարի 11-ին այդ մասին հայտարարել Է ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինպինն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում:

«Չին-ամերիկյան համագործակցությունը կարող Է հանգեցնել կարեւոր շատ իրադարձությունների, որոնք օգուտ կբերեն ինչպես երկու երկրներին, այնպես Էլ ամբողջ աշխարհին»,- մեջերում Է նրա խոսքը Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը:

«ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի դիմակայությունն, անտարակույս, աղետ Է ինչպես երկու երկրների, այնպես Էլ ամբողջ աշխարհի համար»,- ընդգծել Է Սի Ծինիպինը: Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունն օգուտ կբերի երկու երկրներին, իսկ պայքարը կվնասի երկուսին Էլ: Սի Ծինպինը նշել Է, որ ներկայումս չին-ամերիկյան հարաբերությունները գտնվում են կարեւոր փուլում: Ինչպես նշել Է նա, օժանդակությունը չին-ամերիկյան հարաբերությունների առողջ եւ կայուն զարգացմանն ինչպես երկու երկրների, այնպես Էլ ամբողջ միջազգային հանրակցության ընդհպանուր ակնկալությունն Է:

«Երկու երկրները պետք Է ջանքեր գործադրեն եւ շարժվեն միմյանց ընդառաջ, բռնեն դիմակայության եւ հակամարտությունների բացակայության, փոխադարձ հարգանքի եւ փոխշահավետ համագործակցության (դիրքորոշում), կենտրոնանան համագործակցության, չին-ամերիկյան հարաբերություննիերի կայուն զարգացման, երկու երկրների ժողովուրդների համար օգուտների ապահովման վրա»,- նշել Է ՉԺՀ-ի նախագահը:

Նա նաեւ նշել Է, որ Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք Է աջակցեն համավարկի դեմ գլոբալ պայքարին, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, պահպանեն տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:

«Ներկայիս՝ անորոշութայմբ լի իրադրությունում Չինաստանը եւ ԱՄՆ-ը՝ որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ կրում են առանձնահատուկ միջազգային պատասխանատվություն եւ պարտավոություններ: Կողմերը պետք Է հետեւեն ժամանակի միտումներին, միասին խաղաղություն եւ կայունություն ապահովեն Ասիա-խաղաղօվկիանսյան տարածաշրջանում, պատմական ավանդ ներդնեն խաղաղության եւ կայունության օժանդակմանն ամբողջ աշխարհում», եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

freenews.am