Թուրքերը Մարդինում ռազմական օպերացիա են սկսել քուրդ զինյալների դեմ

Թուրք ուժայինները ուղղաթիռների մասնակցությամբ ռազմական օպերացիա են սկսել երկրի հարավարևելյան Մարդին նահանգի Օմերյան շրջանում: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ ռազմական գործողությունները իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ:

Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ՝ ավելի վաղ Մարդինում փողոց դուրս գալու արգելք էր սահմանվել:

Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող մի շարք գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը: